Սկեսուրս գլուխը հարվածեց սեղանին,հատուկ ընկավ, իսկ ամուսնուս ասաց, որ այդ ես եմ իրեն հրել

3 տարի առաջ ծանոթացա Վահե անունով մի տղայի հետ։ Որոշ ժամանակ շփվելուց ու հանդիպելուց հետո, հասկացանք, որ սիրում ենք միմյանց։ Ամեն օր տեսնում էինք իրար, զբոսնում, հիանալի ժամանակ անցկացնում։ Հետո նա եկավ մեր տուն՝ ծնողներիս հետ ծանոթանալու, դրան հաջորդեց իմ ու ապագա սկեսուրիս ծանոթությունը, որը հնարավոր չէ անվանել հաճելի է։ Նա ի սկզբանե չհավանեց ինձ, ու ամեն ինչ անում էր, որպեսզի ես հասկանամ դա։

Մեր հարսանիքին չէր ուզում գալ, համաձայնվեց միայն այն ժամանակ, երբ մենք խոստացանք ապրել նրա հետ։

Այնքան էլ հեշտ չէր նրա հետ լեզու գտնելը։ Նա անընդհատ պատճառ էր ման գալիս՝ ինձ նկատողություն անելու համար։ Երբեմն համեղ մի բան էր պատրաստում ու ինձ չէր հյուրասիրում, կամ իմ ներկայությամբ զանգում էր քրոջը ու սկսում իմ մասին բամբասել։ Մի օր էլ հարցրեցի, թե ինչու է ինձ այդ կարգի ատում, ինչին նա պատասխանեց, որ ես արժանի չեմ իր թանկարժեք որդուն։ Ու հետաքրքիր մի բան եղավ․ այդ օրվանից աչքերս բացվեցին, սկսեցի նկատել, որ ամուսինս «մայրիկի տղա» է։

Մի օր էլ սկեսուրիս հետ հերթական անգամ վիճելուց հետո ամուսնուս զանգեցի ու ասացի, որ պիտի առանձնանանք, ցանկալի է հեռու մի տեղ գնալ։ Որքան հեռու, այդքան լավ։

—Բայց մայրիկս իրավացի էր, դու իսկապես վատն ես։ Ուղղակի լավ կարողանում ես ձևացնել։

Վահեն աշխատանքի վայրից զանգել էր մորը ու պատմել մեր խոսակցության մասին։

—Ուզում եմ երեխուս կտրել-տանել ինձանից։ Ինչի՞ ես համոզում գնալ տնից։ Վատ ե՞ք ապրում։ Ես եմ խանգարու՞մ, —գոռալով ասաց սկեսուրիս ու ձևացրեց, թե իբր ուշագնաց է լինում։ Ընկնելիս նա գլուխը հարվածեց սեղանին։

Երբ երեկոյան Վահեն եկավ տուն, նա ցույց տվեց որդուն, որ գլուխը այտուցված է, պատմեց, թե իբր իրեն ես եմ հրել ու գցել։

Արդյունքում Վահեի ու սկեսուրիս գոռոցներն անտեսելով՝ հավաքեցի իրերս ու ընդմիշտ հեռացա այդ տնից․․․ժ

Понравилась статья? Поделиться с друзьями:
New News