Պուտինն ու Մակրոնը քննարկել են Արցախի հարցը

Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, շարունակում է համակարգված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ:

Արտահայտվել է ԼՂ կարգավորման տարբեր գործոնների շուրջ համակարգման փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, Ֆրանսիայի պետության ղեկավարն ընդգծել է ռազմագերիների, մարդասիրական աջակցության եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը:

«Երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար, եւ առաջիկա օրերին այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր