Պիգմենտներից ազատվել համար, օգտագործեք այս 5 բնական միջոցները..

Մաշկի գույնն ապահովող պիգմենտի արտադրության խանգարման հետևանքով կարող են պիգմենտային բծեր հայտնվել։ Դեմքի պիգմենտացիան հայտնի է նաև՝ որպես մելանոզ։ Այն բավական տարածված է կանանց շրջանում և կապված է էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների ակտիվության մեծացման հետ։ Առաջարկվող միջոցները կօգնեն բնական ճանապարհով ազատվել պիգմենտներից։

 

Բանանի և յոգուրտի հիմքով միջոց. բաղադրիչներ

  1. 1 հասած բանան
  2. 5 ճաշի գդալ բնական յոգուրտ՝ 90 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Տրորեք բանանը, խառնեք յոգուրտի հետ։
  • Դիմակը քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Կիտրոն և մաղադանոս. բաղադրիչներ

  1. կես կիտրոնի հյութ
  2. 3 ճաշի գդալ մաղադանոս՝ 30 գրամ
  3. 6 ճաշի գդալ ջուր՝ 60 մլ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Քամեք կիտրոնի հյութը, բլենդերում հարեք բոլոր բաղադրիչների հետ։
  • Ստացված լոսյոնը քսեք դեմքի այն հատվածներին, որտեղ պիգմենտներ եք նկատում, թողեք 20 րոպե։
  • Ուշադրություն. այս լոսյոնը հարկավոր է օգտագործել միայն երեկոյան ժամերին, քանի որ կիտրոնը մաշկը զգայուն է դարձնում արևի լույսի նկատմամբ։
  • Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Խաղող և վիտամին E. բաղադրիչներ

  1. 6 հասած խաղող
  2. 1 պարկուճ վիտամին E։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Կտրատեք խաղողը, հեռացրեք կուտը, բլենդերում խառնեք վիտամին E-ի հետ։
  • Խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
  • Դեմքին քսեք շրջանաձև շարժումներով, թողեք 30 րոպե։
  • Լվացեք տաք ջրով։ Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Սմբուկ և մեղր. բաղադրիչներ

  1. կես սմբուկ
  2. 3 ճաշի գդալ մեղր՝ 75 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Սմբուկի փափուկ հատվածը բլենդերում խառնեք մեղրի հետ։ Ստացեք խիտ զանգված։
  • Քսեք դեմքին, հատկապես այն հատվածներին, որտեղ պիգմենտներ են առաջացել։
  • 20 րոպե անց լվացեք։
  • Կրկնեք շաբաթը 2 կամ 3 անգամ։

Նշի ալյուր և կոկոսի յուղ. բաղադրիչներ

  1. 2 ճաշի գդալ նշի ալյուր՝ 20 գրամ
  2. 3 ճաշի գդալ կոկոսի յուղ՝ 45 գրամ։

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Բաղադրիչները խառնեք այնքան, մինչև կրեմանման զանգված ստանաք։
  • Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։
  • Դեմքը լվացեք տաք ջրով։
  • Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր