Պատմում եմ 6 հիանալի հնարքի մասին, որոնք օգնում են տունը պահել անթերի մաքուր․․․ ընկերուհիս է ուրախացրել այս խորհուրդներով

Շատ կանայք գանգատվում են, որ չեն կարողանում տունը պահել անթերի մաքուր․․․

Այժմ կիսվում ենք 6 պարզ հնարքներով, որոնք կօգնեն քիչ ժամանակ ծախսելով՝ տունը պահել մաքուր ու կոկիկ վիճակում։

 

 

Անմիջապես ուտելիք պատրաստելուց հետո լվացեք ափսեները։ Առաջինը, հետո չեք պայքարի չորացած սնունդի մնացորդների դեմ, բացի այդ լվացարանի մեջ մինչ առաստաղ ափսեներ չեն կուտակվի։
Եթե որևէ իր եք վերցրել, անպայման վերադարձրեք այն տեղը։ Ուղղակի մի ծուլացեք և դարձրեք դա սովորություն։ Կնկատեք, որ տանը ավելի հավաքված է դարձել։

Երբեք մի հետաձգեք որևէ գործ։ Եթե կարող եք այսօր անել, մի թողեք վաղվա։ Որպես կանոն, մանրուքները, որոնք կարող եք այդ պահին անել, հետո կրկնակի գործ են թվում։
Քնելուց առաջ 10 րոպե հատկացրեք՝ բոլոր իրերը, գրքերը, առարկաներն ու հագուստը իրենց տեղը դնելուն։ Առավոտյան կարթնանաք ավելի բարձր տրամադրությամբ և հանգիստ սուրճ կխմեք, այլ ոչ թե կմտածեք, թե որ կողմից սկսել մաքրություն անել։
Երբ խանութից տուն եք գալիս, անմիջապես դասավորեք գնումներն իրենց տեղերը։ Մի թողեք տոպրակները միջանցքում։

Ժամանակ առ ժամանակ զննեք դարակները։ Այն, ինչ տարիներով չեք կրում, չեք օգտագործում, նվիրեք որևէ մեկին, վաճառեք, գցեք աղբը, եթե շատ հին է ու անպիտան։ Երբեք ոչ մի բան մի գնեք, եթե ուղղակի էժան է, ակցիա է, ընկերուհին գնել է, դրա համար դուք էլ ցանկացաք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր