Հրաշալի բաղադրատոմս՝Տնական պանիր 3 ժամում․

Տնական պանիր 3 ժամում․ Հրաշալի բաղադրատոմս։ Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։ Բաղադրիչներ․ 1 լիտր կաթ, 1 ճաշի գդալ աղ, 200-300 գրամ թթվասեր, 3 ձու։ Պատրաստումը․ Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։ Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։

 

Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։ Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր