ՀԱՄԵՂ պիրոգ, որը նույնիսկ տոն օրերին եմ պատրաստում՝ տորթի փոխարեն… համից չեք կշտանա

Սա մեր ընտանիքի ամենասիրելի թխվածքներից մեկն է: Այն պատրաստում եմ և սովորական օրերին, և տոներին: Այն օգնության է գալիս, երբ շատ ժամանակ չունեմ:

Պիրոգը ստացվում է շատ փափուկ, օդային: Միջուկը կարող եք ընտրել ըստ ձեր հայացողության. ցանկացած մուրաբայով համեղ է ստացվում:

Այսպիսով, ինչպես պատրաստել.

Բաղադրիչների քանակը նշված է ներքևի մասում:

Սկզբում հարել 3 ձու, ավելացնել 1 բաժակ շաքարավազ: Հարել այնքան, որ սպիտակ խառնուրդ ստացվի:

Ավելացնել 1 բաժակ կաթ, ավելացնել 90մլ ձեթ: Նորից հարել:

Մաղելով լցնել 400գ բարձր տեսակի ալյուր, ավելացնել 1ճ.գ. փխրեցուցիչ: Գդալով զգուշորեն խառնել ներքևից վերև, որպեսզի խմորը դառնա համասեռ ու առանց գնդիկների:

Տապակը պիտի լինի 24սմ տրամաչափի: Ձեթ քսել, լցնել խմորի կեսը և հարթեցնել, որպեսզի հավասար շերտ ստացվի:

Լցնել մուրաբա, որը նախընտրում եք:

Մնում է լցնել խմորի մյուս կեսը, զգույշ ուղղել գդալով և ուղարկել մինչ 180 ջերմաստիճանի տաքացրած ջեռոցը: Թխել՝ մինչ լիարժեք պատրաստ լինելը, իսկ դա կարող եք ստուգել փայտե չափիկով:

Ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ.

  • ձու՝ 3 հատ
  • կաթ՝ 1 բաժակ
  • ձեթ՝ 90մլ
  • ալյուր՝ 400գ
  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • փխրեցուցիչ՝ 1ճ.գ.
  • մուրաբա

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր