Կգրանցվի +38 ջերմաստիճան, սակայն կլինեն տեղումներ․․․ մանրամասն՝ սպասվող եղանակի մասին

Ուշադրություն

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 8-ին, 10-12-ն առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 8-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր