Կարտոֆիլով ուտեստ․ Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական ձևով

Այսօր պատրաստում ենք Կարտոֆիլ ջեռոցում ՝ Մեքսիկական ձևով պատրաստված կամ գյուղական տարբերակով։

Մեր առաջարկած տարբերակում կարտոֆիլը ստացվում է շատ կծու․․ համային տարբեր երանգներով, փափուկ ներսից միաժամանակ՝ խրթխրթան կեղևով։ Միանգամից շատ պատրաստեք, որովհետև վերջանում է մի քանի րոպեում։

Կարտոֆիլով ուտեստ․ Բաղադրատոմս

  • Կարտոֆիլ — 500 գր․
  • Սխտորի փոշի
  • Աղ
  • Կարմիր չիլի մեքսիկական կծու պղպեղի փոշի
  • Մեկ թեյի գդալ աղացած սոխ
  • Սև պղպեղ
  • Չորացրած աջիկայի փոշի
  • Շաֆրան
  • Խմելի սունելի
  • Ձիթայուղ

Կարտոֆիլ ջեռոցում Մեքսիկական ձևով Պատրաստման եղանակ

  • Ընտրում ենք մատղաշ կարտոֆիլներ կեղևով, լվանում, հարթեցնում ենք և կտրատում ենք խոշոր ահա այսպիսի կտորներով։
  • Վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ և համեմունքները հերթականությամբ լցնում տոպրակի մեջ։ Համեմունքներից պարտադիր է մեքսիկական չիլի պղպեղը և սխտորի փոշին, մնացածները կարող եք փոփոխել ըստ ձեր սովորության։
  • Մի փոքր ձիթապտղի յուղ ենք ավելացնում և կարտոֆիլները լցնում տոպրակի մեջ, վրան նորից ձիթայուղ շաղ տալիս։
  • Փակում ենք տոպրակի բերանը և մի լավ խառնում, կարտոֆիլը նման ձևով խառնելով կարողանում ենք համաչափ համեմել, միաժամանակ չենք էլ կեղտոտվում,
  • Ջեռոցի տապակի վրա ենք շարում ենք իրարից մի փոքր հեռու և 30 րոպեի չափ թողնում ենք 220 աստիճան տաք ջեռոցում,
  • Մատուցում ենք տարբեր սոուսներով։
Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր