Խրթխրթան չիփսեր հենց ձեր ջեռոցում…

Եթե դուք սիրում եք չիփսեր, բայց չեք ուտում, քանի որ գիտեք դրանց վնասակարության մասին, ապա այս բաղադրատոմսը ձեզ հաստատ պետք կգա:

Անհրաժեշտ բաղադրիչներ

Կարտոֆիլ – 300 գրամ

աղ- մի պտղունց

քաղցր կարմիր պղպեղ- ըստ ճաշակի

արևածաղկի յուղ – 2 ճ/գ

Ինչպե՞ս պատրաստել

Կարտոֆիլը մաքրել, լվանալ և կտրտել շատ բարակ կտորների գրեթե 2մմ հաստությամբ:

Կտրատված կարտոֆիլները թողնել սառը ջրի մեջ 2-3 րոպե: Սա արվում է նրա համար, որ ավելորդ կրախմալը դուրս գա: Ջուրը դատարկել իսկ կարտոֆիլները սրբիչով չորացնել:

Կարտոֆիլը համեմել կարմիր պղպեղով և աղով , մի շերտով շարել ջեռոցի տարայի մեջ, նախօրոք ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, և կարտոֆիլի կտորները թողնել ներսում 10-15 րոպե, մինչև ոսկեգույն երանգ ստանան:

Երբ դուրս հանեք ջեռոցից դրանք կարող են մի քիչ փափուկ լինել, բայց երբ սառչեն, իդեալական կլինեն: Պատրաստման ժամկետը կախված է ձեր ջեռոցի տաքությունից և կարտոֆիլների հարստությունից:

Բարի ախորժակ

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր