Ինչ կարող է պատմել մարդու բնավորության մասին նրա մազերի երկարությունը

Զարմանալի է, բայց հոգեբանները նշում են, որ ըստ մարդու մազերի երկարության կարելի է հասկանալ, թե նա ինչ բնավորությամբ է օժտված։ Համարվում է, որ հենց փոխվում է մարդու բնավորությունը, մազերի երկարությունը փոխելու ցանկություն է առաջանում։

ЧТО ДЛИНА ВОЛОС ГОВОРИТ О ТЕБЕ? Видео тест — YouTube

Այսպիսով, ընտրեք, թե որ չափին է համապատասխանում ձեր սանրվածքը և կարդացեք պատասխանը։

Կարճ մազեր

Այսպիսի սանրվածք կարող են անել միայն համարձակ և ինքնավստահ կանայք։ Դուք հստակ գիտեք, թե ինչպես հասնել ցանկալիին, ոչ մի մանրուք չի կարող խանգարել ձեզ։ Դուք ընկերական շրջապատի հոգին եք, ով կարող է օգնության հասնել մտերիմներին և հարազատներին։

Բոբ կառե

Ուղիղ խոսացող մարդ, ով սովոր է մարդկանց դեմքին ասել ամեն ինչ ու երբեք չստել։ Ձեզ գնահատում են անկեղծության և արդարության համար։ Դուք չեք սիրում կենցաղային թոհուբոհ, որը երբեմն ձեզ հանում է հունից։ Հենց դրա համար էլ անդադար փնտրում եք նորը, հետաքրքիրը և արտասովորը։

Մազերը՝ մինչ ուսեր

Էլեգանտ կանայք, ովքեր գիտեն սեփական գեղեվկության մասին և օգտագործում են այն։ Այս կանայք հեշտությամբ են հասնում ցանկալիին, քանի որ օժտված են մանիպուլյացիաների ընդունակությամբ։ Ձեզ համար կյանքում հաղթանակն ամենակարևորն է, բացի այդ դուք վայելում եք մարդկանց հիացած հայացքները։

Երկար մազեր

Դուք այն ռոմանտիկ մարդն եք, ով սիրում է երազել։ Հեշտությամբ եք սիրահարվում, սակայն դրա հետ մեյտեղ ունեք չափանիշների կոշտ ցուցակ, որին պիտի համապատասխանի ձեր կողքի տղամարդը։ Ձեր համառության շնորհիվ հասնում եք բոլոր նպատակներին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր