Ինչպես թույլ չտալ, որ ուղեղը ժամանակի ընթացքում ոչնչանա․ խորհուրդներ՝ թերամտությունից խուսափելու համար

Երկար ժամանակ համարվել է, որ գլխուղեղի նոր նեյրոնների գոյացումը դադարում է 25 տարեկանում։ Սակայն այսօր արդեն ապացուցվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Կան պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն խուսափել ուղեղի վաղաժամկետ ծերացումից և խուսափել թերամտությունից։
Խորհուրդ 1․ երբեմն փոխեք ձեր սովորությունները Չափազանց կարևոր է կանոնավոր կերպով «զարմացնել» ուղեղին՝ ապահովելով ինքնուրույն վերականգնվելու հնարավորություն։ Դա անելն այնքան էլ բարդ չէ, կարող եք, օրինակ, ատամի խոզանակը բռնել ձախ ձեռքով կամ փոխել սեղանի շուրջ սովորական դարձած տեղը։

Խորհուրդ 2․ լիարժեք քնեք Բոլորին էլ հայտնի է, որ քնի որակը առողջության վրա մեծ ազդեցություն է ունենում։ Ուղեղի վերկանագնումը տեղի է ունենում հենց գիշերային ժամերին։ Երբ մարդ լիարժեք չի քնում, նրա ուղեղը սկսում է խեղդվել արտաքինից եկող ինֆորմացիայից և սեփական մտքերից։

Խորհուրդ 3․ վայելեք կյանքի յուրաքանչյուր ակնթարթը Ամեն օր մենք անում ենք միևնույն գործղությունները, բայց փորձեք ուշադրություն դարձնել ամեն մանրուքին։ Նախաճաշեք հաճույքով, մտածեք սպասվող օրվա մասին, փորձեք ձեզ ուրախացնել։ Նաև ցանկալի է սկսել զբաղվել մեդիտացիայով՝ օրական առնվազն 25 րոպե։

Խորհուրդ 4․ չափից շատ մի աշխատեք Եթե չափից շատ աշխատեք, ձեզ տանջեք, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Որպես հետևանք՝ լինում է անքնություն, հյուծվածություն։

Խորհուրդ 5․ ընտրեք ճիշտ սննդակարգ Այն, ինչ ուտում եք, մեծ ազդեցություն է ունենում ուղեղի վրա։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հոգ տանել այն մասին, թե ինչ է հայտնվում ձեր ափսեի մեջ։ Բացի այդ, կարևոր է նաև բավարար քանակությամբ ջուր խմել։

Խորհուրդ 6․ հետևեք արյան ճնշմանը Քիչ չեն հիվանդությունները, որոնք առաջանում են արյան բարձր ճնշումից։ Դա ժամանակի հետ հանգեցնում է լուրջ խանգարումների՝ ինչպիսիք են իշեմիան, ներգանգային արյան զեղումը և այլն։

Խորհուրդ 7․ զբաղվեք սպորտով Այս հարցում կարևորը կանոնավոր զբաղվելն է, կարևոր չէ, թե որ սպորտաձևն եք ընտրել։ Սակայն խուսափեք սպորտի ծանր տեսակներից, օրինակ՝ բոքսից։ Մշտական տրավմաներն ու ցնցումները մեծացնում են վաղաժամ թերամտության ռիսկը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր