Թառամած կրկնակզակը վերացնելու 7 միջոց. մինուս 10 տարին երաշխավորված է

Կանայք հաճախ կրկնակզակը վերացնելու համար դիմում են պլաստիկ վիրաբույժների և կոսմետոլոգների:
Ինչպես ազատվել կրկնակզակից
1. Ձվի սպիտակուցԱնրաժեշտ է մեկ լավ դիմակ անել: Խառնիր 2 ձվի սպիտակուցը, 1 ճ. գ. կաթ, 1 ճ. գ. մեղր, 1 ճ. գ. կիտրոնի հյութ և մի քանի կաթիլ կծու անանուխի յուղ: Պառկիր մեջի վրա, թուլացիր, դիմակը քսիր կզակիդ, ավելի լավ է՝ ամբողջ դեմքիդ, պարանոցիդն և դեկոլտեիդ հատվածին: Թող 15-20 րոպե, հետո լվա տաք ջրով: Այս դիմակը լիֆթինգի հրաշալի ազդեցություն ունի՝ ձգում է մաշկը, դարձնում է առաձգական, հարթեցնում է կնճիռները:
2. Վիտամին ЕԱվելացրու վիտմին Е-ի օգտագործումը: Այն մեծ քանակությամբ պարունակվում է լյարդի, գետնանուշի, կանաչու մեջ: Նաև կզակի մերսում արա՝ օգտագործելով վիտմին Е-ի յուղային լուծույթ: Այդպես կավելացնես արյան հոսքը դեպի այդ հատված, մաշկը ավելի առաձգական և հարթ կլինի:
3. Կակաոյի յուղԿակաոյի յուղը հալեցրու ջրային գոլորշու վրա: Այն քսիր կզակին օրական 2 անգամ շատ փափուկ շարժումներով՝ մաշկը չձգելով: Այն կմեծացնի դրա էլաստիկությունը և կնվազեցնի կզակի կախվելը:
4. Սեխ և խնձորի հյութՍեխի միջուկի և խնձորի հյութի խառնուրդը կհարթեցնի մաշկի տոնը և կօգնի վերացնել կրկնակզակը: Այս խառնուրդը քսիր բամբակի վրա և թող մաշկիդ վրա 15-20 րոպե: Հետո լվա տաք ջրով:
5. Կանաչ թեյԽորհուրդ ենք տալիս օրական մի քանի բաժակ կանաչ թեյ խմել առանց շաքարավազի նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու համար: Ավելորդ քաշը հանգեցնում է կրկնակզակի առաջացման:
6. Ցորենի ծիլերի յուղԿզակի հատվածը մերսիր ցորենի ծիլերի յուղով ամեն օր մոտ 20 րոպե: 30 օր անց զարմանալի արդյունք կստանաս: Կրկնակզակը մեծապես կնվազի, այդ հատվածը կձգվի և շոշափելիս հաճելի կլինի:
7. Կոկոսի յուղԿոկոսի յուղով մերսում անում են կրկնակզակը կանխելու համար: Մաշկը էլաստիկ և ձիգ կլինի:
Բնական միջոցներն ակնթարթային արդյունք չեն տալիս: Ուստի ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է դրանք պարբերաբար օգտագործել առնվազն 1 ամիս: Պետք է նաև հատուկ մարզանք անել դեմքի մկանների համար՝ ֆեյսբիլդինգ, որը ոչ թե պարզապես կազատի կրկնակզակից, այլև կօգնի ձգել ամբողջ դեմքը: Ստորև բերված տեսանյութում ներկայացվում է՝ ինչ վարժություններ է պետք անել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր