Ես ու ամուսինս համաձայնվեցինք դառնալ եղբորս երեխայի քավորն ու քավորակինը, բայց հիմա շատ եմ զղջում որոշմանս համար

Բոլոր տոներին ծանրոց էի ուղարկում սանիկիս համար․ խաղալիքներ, քաղցրավենիք, գեղեցիկ հագուստ։ Ու ամեն անգամ զանգում էր եղբորս կինը, շնորհակալություն հայտնում, նաև ակնարկում, թե ինչու եմ այդքան վազվզել խանութներում, փոխարենը կարող էի գումարն ուղարկել, ինքը կգներ ամեն ինչ։ Հետո նա սկսեց ուղիղ դժգոհել․ թե ինչու ես այդքան խաղալիք ուղարկել, ավելի լավ էր վերարկու ուղարկեի։ Ես էլ բացատրում էի, որ քավորակին եմ, ուզում եմ նվերներով ուրախացնել սանիկիս, առավել ևս, որ հեռու ենք, ու դա հաճախ անելու հնարավորություն չունեմ։ Իսկ իրենք ծնողներ են, թող գնեն այն, ինչի կարիք որ ունի երեխան։ Մեծ հաշվով, ես կարող էի ընդհանրապես չմասնակցել իրենց կյանքին ու առհասարակ ոչինչ չանել։

Մի օր էլ նա խոսքի մեջ ասաց, որ երեխայի համար հեծանիվ են ուզում գնել, բայց չեն կարողանում գումար հավաքել։ Ես էլ առաջարկեցի մի անգամ ծանրոցի փոխարեն գումար ուղարկել, որ ավելացնեն եղածի վրա ու գնեն հեծանիվը։ Արդեն անցել է 3 ամիս, բայց երեխան դեռ չունի հեծանիվ։

Ու համբերությանս բաժակը լցվեց այն ժամանակ, երբ սանիկիս մայրն ասաց, որ այսուհետ միշտ գումար ուղարկեմ, թե չէ նվերներիս պատճառով իրենց տանը տեղ ու դադար չկա։ Եղբայրս լռում է, երևի չի ուզում նեղացնել ոչ ինձ, ոչ կնոջը։
Իսկ ես ինձ այնքան վիրավորված եմ զգում․․․ Փոքրիկին անկեղծ սիրում եմ, բայց ահա ծնողների պատճառով էլ ոչ մի բան չեմ ուզում անել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր