-Ես գնում եմ Ծաղկաձոր, չեմ կարող երեխայի հետ մնալ․․․ սկեսուրս չօգնեց երեխայիս հարցում, ես էլ մերժեցի նրան․․․

Միշտ զարմանում էի, թե ինչպես են երեխաները մեծանում, դառնում չափահաս, ընտանիք ստեղծում, ծնող դառնում, սակայն շարունակում են սերտ կապ պահել ծնողների հետ, նրանց պատմել բոլոր գաղտնիքները, կյանքի վերաբերյալ մանրամասները․․․ Հիմա իմ ամուսինն է այդպիսին։ Նա և սկեսուրս ունեն գաղտնիքներ, ամեն օր կապի մեջ են․․․ Հաճախ նա մորն ավելի շատ բան է ասում, քան ինձ։ Իսկ վերջին դեպքը կտրուկ որոշում կայացնելու շարժառիթ է ինձ համար։

Մեր որդին այս տարի ավարտել է մանկապարտեզը, ու մենք պայմանավորվել էինք, որ 1 ամիս պիտի մնա սկեսուրիս տանը, 1 ամիս էլ՝ մայրիկիս, քանի որ ես աշխատում եմ, իսկ մինչ դպրոց գնալը պիտի մի ձև զբաղեցնեինք։ Մայրիկս բժշկուհի է, ուշ է վերադառնում տուն։ Նա դիմում է գրել, որ օգոսոտսին իրեն արձակուրդ տան, իսկ սկեսուրս էլ ասաց, որ հուլիսին կարող եմ հույսս իր վրա դնել։

Բայց հուլիսի 6-ին նա զանգում է ինձ ու ասում, որ աշխատավայրում բոլորին Ծաղկաձորի ուղեգիր են տվել՝ 15 օրով, ու ինքը պարտադիր պիտի գնա։

Նա ինձ հավատացրեց, որ ամեն ինչ անսպասելի է եղել։ Պարզապես ասել են, որ հուլիսի 9-ին մեկնում են։ Բայց երբ գնացի սկեսուրիս տուն՝ երեխայիս հետևից, այնտեղ նրա կոլեգաներից մեկն էր, ումից էլ պատահաբար իմացա, որ ոչ ոք իրենց ուղեգիր չի տվել։ Սկեսուրս հատուկ է արձակուրդ վերցրել, հյուրանոցում ինքնուրույն սենյակ ամրագրել։

Նշեմ, որ սկեսուրս շատ ծաղիկներ, ծառեր ունի, ու կարևոր է դրանք ամեն օր ջրել, հատկապես այս շոգին։ Պարզվում է, որ նա ամուսնուս վաղուց խնդրել է ջրել դրանք, բայց մոռացկոտը հետո էր հիշել, որ պիտի գործուղման գնա։

Ծաղկաձոր գնալու նախորդ օրը զանգել էր սկեսուրս․

—Խնդրում եմ, աղջիկս, ամեն երեկո աշխատանքից հետո մտիր իմ տուն, ծաղիկներս ջրիր։ Եթե չորանան, մի քանի տարվա չարչարանքս ջուրը կընկնի։

Իսկ ես էլ մերժեցի նրան։ Այսինքն մեծ կին է, չի մտածում հարազատ թոռան, աշխատող հարսի մասին, իսկ ես պիտի անհանգստանամ նրա խոտերի համար։ Իհարկե ոչ։

Հիմա արդեն գրեթե 10 օր է, ինչ ամեն երեկո զանգում եմ իմ բարեկամներից կամ ընկերուհիներից որևէ մեկին ու խնդրում, որ որդուս թողնեմ մոտը, քանի դեռ աշխատանքի եմ։

Այնքան բարկացած եմ և սկեսուրիս, և ամուսնուս վրա։ Այսինքն նա ամեն ինչ գիտեր ու չէր ասում։

Սկեսուրս էլ գոնե սպասեր, մինչ կսկսվեր մայրիկիս արձակուրդը․․․ Մտադիր եմ այլևս երբեք չտանել երեխայիս նրա մոտ․․․ Թող այնքան կարոտի, որ հասկանա սխալը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Նոր Լուր