Այս իրի պատճառով,նա կորցրեց դստերը ․ այժմ նա զգուշացնում է բոլորին

Ներկայացնում ենք Ջորջ Ասանին, ում աղջիկը մա հացավ ժամացույցի փոքր մարտկոցը կուլ տալու հետևանքով, թեև ողբեր գությունը կանխագուշակող ոչ մի նշան չկար: Հիմա նա խոսում է այդ մասին՝ ուրիշների երեխաներին փրկելու համար… Ասանի 2 տարեկան դուստրը՝ Ֆրանչեսկան, սովորական մարտկոց կուլ տվեց: Երեխան չսկսեց խեղդվել չհազաց: Ամեն ինչ տեղի ունեցավ լուռ և սարսափելի:Մետաղը սկսեց ժանգոտվել և ներքին արնա հոսություն առաջացրեց, որից Ֆրանչեսկան մա հացավ: «Ինձ համար դժվար է աղջկաս մասին խոսել: Կորուստը թարմ է, և ես զգում եմ իմ մեղքը: Ցավոք, մենք ոչ մի կասկածելի բան չնկատեցինք»:

Այդպիսի մարտկոցներ օգտագործվում են ժամացույցների, բացիկների, լսողական սարքերի, МР3-ի, խաղալիքների, հեռակառավարման վահանակների մեջ, երեխայի համար դժվար չի լինի այդպիսի մարտկոց գտնելը:Միայն 2014 թ. ԱՄՆ-ում արձանագրվել է փոքր մարտկոցներ կուլ տալու 3400 դեպք:

Եթե նույնիսկ ամենափոքր կասկած ունեք, որ փոքրիկը կարող էր կուլ տալ, գնացեք ռենտգենի: Այդ մարտկոցը կարող է երկու ժամում սպա նել երեխային: Ինչպես ապահովել երեխայի անվտանգությունը` Բոլոր պահեստային մարտկոցները երեխայի տեսադաշտից հեռու պահեք, նրա հասակից բարձր տեղ ամուր փակվող տարայում:Մարտկոցները, որպես կանոն, հերմետիկ փաթեթով են վաճառվում, ուստի դրանք առանց անհրաժեշտության չբացեք:

Մի գնեք թույլ պաշտպանիչ կափարիչով էժան խաղալիքներ: Որակյալ խաղալիքի միջից երեխան չի կարողանա հանել մարտկոցը: Ձեր երխաներին բացատրեք՝ ինչ վտանգ են ներկայացնում փոքր մարտկոցները: Հիշեք, որ նույնիսկ չաշխատող մարտկոցը կարող է վտան գավոր լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
New News